Մամուլ

Հայտի է, թե ԱԱԾ-ն որ նախարարին է բերման ենթարկել կաշառք վերցնելու կասկածանքով

Հայտի է, թե ԱԱԾ-ն որ նախարարին է բերման ենթարկել կաշառք վերցնելու կասկածանքով

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը բերման էենթարկել առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ առողջապահության նախարար ԱրսենԹորոսյանը։

«Այս պահին Հայաստանում չեմ և քիչ առաջ տեղեկացա, որ ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվհետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել իմ տեղակալ Արսեն Դավթյանին։

Այլ մանրամասների այս պահին չեմ տիրապետում։ Կարծում եմ ԱԱԾ-ն պարզաբանում կտաավելի ուշ»,- գրել է նա «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է ՀՀ առողջապահության փոխնախարարը։

Կիսվել