«Թավշյա ավանտյուրան համարում եմ մի իսկական աղետ հայ ժողովրդի համար»․ Նարե Գրիգորյան
Նարե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Ուրեմն, էս նիկոլականները արդեն 6 ամիս իմ կենսագրությունն են դրած փորփրում, ինձ վրա մի որևէ վատ բան գտնելու և ինձ դեմ տալու ակնկալիքով:
Բայց դե՝ ավելի հեշտ է ֆոկուսնիկի գլխարկում նապաստակ հայտնաբերելը, քան իմ կենսագրականում՝ որևէ վրիպում:
Գնում-գալիս են՝ իմ երեխայից են կպնում, իմ վաղամեռիկ մորն ու ամուսնուն են կպնում, տեսնում են՝ չէ, էլի բան դուրս չեկավ: Ու ոնց պտտվում ՝ էլի գալիս են այն մտքին, որ Նարեն աբիժնիկ ա, գործից հանեցին՝ դուրս եկավ իշխանության դեմ:
Երևում է, որ ինձ չեք ճանաչում: Եթե այդ աշխատանքն ինձ իսկապես պետք լիներ՝ ես իմ ձեռքով դիմումս չէի գրի: Կամ եթե ես աբիժնիկ լինեի, ես ինձ հետ անարդար վարված պետի հետ հաշիվներս կմաքրեի, ինչո՞ւ պիտի ամբողջ համակարգի դեմ պայքարեի:
Ամբողջ համակարգի դեմ պայքարում եմ, որովհետև տեղի ունեցած թավշյա ավանտյուրան համարում եմ մի իսկական աղետ հայ ժողովրդի համար: Այս մարդիկ, որ հիմա ղեկավարում են Հայաստանը, ոչ գիտելիք, ոչ փորձ, ոչ հայրենասիրություն, ոչ էլ պետական մտածելակերպ չունեն: Սրանք ակումբային ջահելություն են՝ վիսկին խմեն, մարիխուանան ծխեն, պարեն, գունավոր ծուխ բաց թողնեն և ուրախանան:
Իսկ մեր երկիրը դեռևս գտնվում է պատերազմական դրության մեջ, մենք մեզ այսպիսի ճոխություն թույլ տալու իրավունք չունենք:
4 ամիս աշխատել եմ հեղափոխական կառավարության հետ, նրանց ավելի լավ եմ ճանաչում, քան ձեզնից շատերը: