Մամուլ

Գազի գինը հավանաբար կբարձրանա մայիսից՝ ԱԺ ամառային արձակուրդներից առաջ․ «Փաստ»

Գազի գինը հավանաբար կբարձրանա մայիսից՝ ԱԺ ամառային արձակուրդներից առաջ․ «Փաստ»

Գազի գնի բարձրացման հետ կապված իշխանություններին որոշակի ժամանակ է անհրաժեշտ, մասնավորաբար՝ գոնե մինչև մայիս-հունիս, որպեսզի կարողանան ՀՀ ներսում որոշակի «ռասկլադ» հստակեցնել և հանրության շրջանում դժգոհության նոր հնարավոր ալիքները կասեցնել: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ գազի գնի բարձրացման հարցն օրակարգ կներառվի մայիսից հետո, երբ հաստատված կլինի նաև առաջին միջազգային վարկային համաձայնագիրը, ինչը հնարավորություն կտա տնտեսության մեջ որոշակի ֆինանսական կայունություն և ճիշտ դիվերսիֆիկացիա ապահովել:

«Ըստ ամենայնի, պայմանագրի վավերացումը կլինի մինչև ԱԺ ամառային արձակուրդը, և այդ «հարմար» շրջանը կօգտագործվի գազի գնի բարձրացման հետ կապված դժգոհությունը մեղմելու համար»,-գրում է թերթը:

Պարբերականը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 20-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական հիմնահարցեր: Թերթը նշում է, որ հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ քննարկման թեմաներից հազիվ թե դուրս մնացած լինի ՌԴ-ից ներմուծվող գազի գնի հարցը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում․

Կիսվել նյութով