Մամուլ

«Առաջարկում եմ Հանրապետության հրապարակը հռչակել Նիկոլի հրապարակ, Երևանը՝ Նիկոլաշեն, Հայաստանն էլ՝ Նիկոլստան»

«Առաջարկում եմ Հանրապետության հրապարակը հռչակել Նիկոլի հրապարակ, Երևանը՝ Նիկոլաշեն, Հայաստանն էլ՝ Նիկոլստան»

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն շարունակում է ջուրծեծոցիների, էժանագին փիառների և տեսարաններ իրականացնելու քաղաքականությունը:

Ոչ ավել ոչ պակաս Նիկոլի հեղափոխական կոմիտեն, որը դեռ կոչվում է Հայաստանի կառավարություն, որոշում է ընդունել ապրիլի վերջին շաբաթ օրը հռչակել քաղաքացու օր: Ինչի՞ եք այդքան «համեստ», պարոնա՛յք:

Առաջարկում եմ Հանրապետության հրապարակը հռչակել Նիկոլի հրապարակ, Երևանը՝ Նիկոլաշեն, Հայաստանն էլ՝  Նիկոլստան:

Իսկ եթե ավելի լուրջ՝ նշեմ. Սա Փաշինյակի իշխանության հերթական խայտառակ որոշումն է՝ փորձելու հասարակությանը բաժանել սևերի և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների:

Նիկոլի հրապարակ

Բա մեկը չկա՞՝ ասի՝ գրեթե մեկ տարվա ընթացքում Նիկոլի իշխանությունը ինչ լավ բան է արել նույն քաղաքացիների համար՝ թոշակներն է բարձրացրե՞լ, աշխատատեղեր է ստեղծե՞լ, ներդրումներ է բերե՞լ, կարմիր գծերն է վերացրե՞լ, գյուղատնտեսությունն է սուբսիդավորե՞լ: Ի՞նչ է արել՝ ոչինչ:

Հ.Գ. Նիլոլի շուրջ հավաքված պատմաբան պաշտոնյաներին առաջարկում եմ իրենց շեֆին ծանոթացնել ֆրանսիական Յակոբինյանների տխրահռչակ փորձի հետ, որոնք ամբողջությամբ փոխել էին օրացույցը՝ վերանվանելով օրերն ու ամիսները»:

Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն շարունակում է ջուրծեծոցիների, էժանագին փիառների և տեսարաններ իրականացնելու…

Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Donnerstag, 21. März 2019
Կիսվել