ԺամանցՇոու-բիզնես

«Կինը երբեք չպետք է կորցնի կանացիությունը»․ Լուսինե Թովմասյանը կանացի երջանկության գաղտնիքների մասին

«Կինը երբեք չպետք է կորցնի կանացիությունը»․ Լուսինե Թովմասյանը կանացի երջանկության գաղտնիքների մասին․ BRAVO.am-ի հարցազրույցը «Միսս Հայաստան», «Վիցե-միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն ու փոքրիկ Արիանան են:

-Լուսինե, հետաքրքիր է` արդյո՞ք առանձնացնում եք Կանանց միջազգային օրը մյուս տոներից, եւ ինչպե՞ս եք այն նշում։

-Սիրում եմ բոլոր տոները եւ յուրաքանչյուրին յուրովի եմ սպասում, ուստի Կանանց միջազգային օրը բացառություն չէ։ Յուրաքանչյուր տոն իր գեղեցկությունն ունի, ես սիրում եմ ե՛ւ նվերներ տալ, ե՛ւ ստանալ։

-Ըստ Ձեզ՝ ո՞րն է կանացի երջանկությունը։

-Կանացի երջանկություն ասվածը գլոբալ է եւ իր մեջ բազում բաներ է ներառում։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր կին պետք իրեն զգա գնահատված, սիրված, հատկապես՝ իր կողակցի կողմից պետք է արժանանա յուրահատուկ վերաբերմունքի, իսկ ամենամեծ կանացի երջանկությունը մայրության բերկրանքն է։

կանացի երջանկության

-Իսկ կինն առհասարակ ինչպիսի՞ն պետք է լինի։

-Թվում է, թե հարցը բավական պարզ է, բայց իրականում այն բարդ է։ Ամեն մեկն ունի իր փոքրիկ գաղտնիքները եւ կին ասվածի սեփական պատկերացումները։ Ըստ իս՝ կինը երբեք չպետք է կորցնի կանացիությունը։

– Լուսինե, դուստրը որքանո՞վ փոխեց Ձեր կյանքը։

– Արիանայի ծննդից հետո շատ բան է փոխվել թե՛ իմ, թե՛ ամուսնուս կյանքում՝ մեր բնավորությունը, մեր ապրելակերպը, իհարկե, փոխվել է դեպի դրականը։

-Ինչպիսի՞ն է իր տեսակով: Մայրիկի նման «թիթի՞զ» է։

-Չեմ կարող ասել, որ միայն ինձ է նման։ Դուստրս նման է ինձ եւ ամուսնուս հավասարաչափ։ Ասեմ՝ շատ համառն է, անվախ, բայց միեւնույն ժամանակ, նուրբ եւ նրբազգաց։

-Գիտեմ՝ լավ ընկերներ եք Արիանայի հետ: Այնուամենայնիվ, կա՞ խստություն մայր եւ դուստր հարաբերություններում։

-Իհա՛րկե: Կարծում եմ՝ խստությունը որոշ դեպքերում անհրաժեշտություն է։ Փորձում եմ լինել Արիանայի լավագույն ընկերը, ինչպես մայրս է ինձ համար։

– Ո՞վ է զբաղվում նրա դաստիարակությամբ։

-Արիանայի հետ կապված յուրաքանչյուր հարց քննարկում ենք ամուսնուս հետ, դաստիարակությամբ էլ հավասարաչափ ենք զբաղվում, իսկ ահա առօրյա շատ հարցերով՝ հիմնականում ես։

կորցնի կանացիությունը

–Ո՞րն է Ձեր մայրական բանաձեւը, որով մեծացնում եք դստերը։

-Ամեն բան անում ենք եւ խորհուրդներով ուղղորդում, որպեսզի մեծանա ազնիվ եւ բարի։

-Իսկ նորից մայրանալու ցանկություն չունե՞ք։

-Ունեմ(Ծիծաղում է,-հեղ.): Դա աշխարհի լավագույն զգացողությունն է։

-Ըստ Նիցշեի՝ կանայք ավելի լավ են հասկանում երեխաներին, սակայն հոգու խորքում տղամարդիկ ավելի շատ են երեխա։ Համամի՞տ եք։

-Ը՜մմ, կարծում եմ՝ յուրաքանչյուրն այս կյանքում իր հոգու խորքում երեխա է, գոնե մի քիչ։

Լուսինե Թովմասյանը

-Ամուսի՞նն է ավելի շատ երես տալիս դստերը, թե՞ Դուք:

-Ամուսնուս հետ հավասարաչափ երես ենք տալիս Արիանային (ծիծաղում է,-հեղ.):

– Ձեր մաղթանքը բոլոր կանանց։

– Մաղթում եմ, որ յուրաքանչյուր կին ինքն իր հետ լինի ներդաշնակ: Մաղթում եմ, որպեսզի մեր գեղեցիկ կանայք երբեք չկորցնեն իրենց կանացիությունը եւ, իհարկե, միշտ լինեն սիրված իրենց տղամարդկանց կողմից։

Աղբյուր՝ Bravo.am

Կիսվել