Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Արամ Մանուկյանին
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Արամ Մանուկյանին.
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի: Այս տեղեկությունը հաստատեց Քոչարյանի փաստաբանների թիմի մամուլի քարտուղար Էլեն Առաքելյանը։
Նա նշեց, որ դատական հայցի մասին տեղեկատվությունն արդեն հրապարակված է դատական տեղեկատվական համակարգի datalex.am կայքում։
Ըստ հրապարակված տեղեկատվության Ռոբերտ Քոչարյանն Արամ Մանուկյանից պահանջում է «հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը և վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել»։
Թե ինչ վիրավորանքի ու զրպարտության մասին է հայցադիմումը մեր զրուցակիցը չմանրամասնեց։ Այդ մասին չի նշվում նաև է դատական տեղեկատվական համակարգում հրապարակված տեղեկատվության մեջ։
Հայտնի է միայն, որ հայցադիմումը դատարանը վարույթ է ընդունել մարտի 3-ին։ Այն մակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին։
Աղբյուր՝ armeniasputnik.am