Մամուլ

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Արամ Մանուկյանին

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Արամ Մանուկյանին.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի: Այս տեղեկությունը հաստատեց Քոչարյանի փաստաբանների թիմի մամուլի քարտուղար Էլեն Առաքելյանը։

Նա նշեց, որ դատական հայցի մասին տեղեկատվությունն արդեն հրապարակված է դատական տեղեկատվական համակարգի datalex.am կայքում։

Ըստ հրապարակված տեղեկատվության Ռոբերտ Քոչարյանն Արամ Մանուկյանից պահանջում է «հրապարակայնորեն հերքել  զրպարտություն համարվող տեղեկատվությունը և վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել»։

Թե ինչ վիրավորանքի ու զրպարտության մասին է հայցադիմումը մեր զրուցակիցը չմանրամասնեց։ Այդ մասին չի նշվում նաև  է դատական տեղեկատվական համակարգում հրապարակված տեղեկատվության մեջ։

Հայտնի է միայն, որ հայցադիմումը դատարանը վարույթ է ընդունել մարտի 3-ին։ Այն մակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել էջում