Մամուլ

Թալանել են գեներալ Մանվել Գրիգորյանի որդու տունը, տարել նրա հրացանը, հագուստը, թանկարժեք իրեր

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափի գողության փաստով․ հայտնում է Shamshyan.com-ը։

Երեկ՝ փետրվարի 24-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել Էջմիածին քաղաքի բնակիչ, 35-ամյա Հռիփսիմե Հակոբյանը և հայտնել, որ փետրվարի 23-ին, այցելել է Արշալույս գյուղի 17-րդ փողոցում գտնվող իր առանձնատուն, եւ տեսել, որ առաջին հարկի խոհանոցի պատուհանի երկաթյա ճաղավանդակը կոտրված է, իսկ տունը տակնուվրա արված:

Հ. Հակոբյանը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք տան սենյակներից գողացել են տարբեր առարկաներ, նկարներ և այլ թանկարժեք իրեր․ գողացել են նաև ամուսնուն՝ 40-ամյա Կարեն Գրիգորյանին պատկանող հագուստը, ինչպես նաև «Վինչեստեր» տեսակի հրացանը ՝ պատյանի և փաստաթղթերի հետ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Ըստ աղբյուրի՝ Կ. Գրիգորյանը գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է՝ Էջմիածնի նախկին քաղաքապետը:

Կիսվել