Մամուլ

Հպարտ քաղաքացուն առաջարկում են գտնել եղունգ, որով պետք է իր գլուխը քորի. Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հպարտ քաղաքացուն առաջարկում են գտնել եղունգ, որով նա պետք է իր գլուխը քորի։ Այնքան քորի, մինչև որ գլխում հաղթահարի աղքատությունը և ավելորդ հարցեր չտա կառավարությանը։

Ի դեպ, եթե քորելուց հետո հպարտ քաղաքացին ինքն իրեն հարցնի, թե ի՞նչ է արել ինքն իր համար, ապա կպարզի, որ մինչև հիմա իր համար ոչինչ չի արել, իսկ ինչ արել է՝ կառավարության համար է արել։ Դրանից հետո ավտոմատ կերպով կծագի «Իսկ ի՞նչ է արել կառավարությունն ինձ համար» հեղափոխական հարցը և շատ անհարմար բան կստացվի»։

Կիսվել նյութով