Երևանը հայտնվել է ամենառոմանտիկ քաղաքների վարկանիշային ցանկում
Երևանը հայտնվել է ամենառոմանտիկ քաղաքների վարկանիշային ցանկում:
«ТурСтат» վերլուծական գործակալությունը անցկացրել է սոցհարցում՝ կազմելու համար ռուս զբոսաշրջիկների շրջանում ԱՊՀ տարածքի և մոտակա երկրների ամենառոմանտիկ քաղաքների վարկանիշային ցանկը, որում հայտնվել է նաև Հայաստանի մայրաքաղաք Երևանը:
ԱՊՀ ռոմանտիկ քաղաքների առաջին հնգյակում են Թբիլիսին, Աստանան, Բաքուն, Մինսկը, Քիշնևը: Թբիլիսիի օգտին քվեարկել է հարցմանը մասնակցածների 33 տոկոսը, մնացածները ստացել են 14 և 10 տոկոս:
ԱՊՀ-ի ամենառոմանտիկ քաղաքների վարկանիշային ցանկում հայտնվել են նաև Ալմա- Աթան, Բիշքեկը, Երևանը՝ ստանալով 5-ական տոկոս ձայն: