««Իմ քայլ»-ից պատգամավորներ կան, որ կիսագրագետ են հերիք չի, հետն էլ շարմազանով են անում». Արթուր Հայրապետյան
Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Շարմազանովն էլ սերժիկի արեւով էր երդվում. կար-չկար մի սերժիկ կար, որ ինչ ասեր, շարմազանովը գլուխը կախ.. «պապայի սինդրոմ»-ը, որպես հավատարմության խորհրդանիշ։
Իմ քայլ-ից պատգամավորներ կան, որ կիսագրագետ են հերիք չի, հետն էլ շարմազանով են անում։ Միեւնույն է չեմ կարողանում հասկանալ կիսագրագետներին, ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել, դրանց համարձակության «կոճակը», որտեղ է.. չէ, փաստորեն կիսագրագետներից վտանգավոր, մեկ էլ համարձակ կիսագրագետն է։
Ես դեռ ամենասկզբում հասկացա, երբ պաշտոններ էին բաժանում, այդ կիսագրագետներից եւ ոչ մեկը չգտնվեց, որ ինքն իրեն հարց տար՝ ով եմ ես, ինչացու եմ, գլուխ ունեմ, որ գլուխ հանեմ.. ոչ։ Ավելին, դրանցից մեծ մասը համարձակ կիսագրագիտությամբ նստեց կարեւոր նշանակություն ունեցող «աթոռներին» ու չհասկանալով պետության բեռը՝ թողեցին Նիկոլի վրա, որ բեռը տանի։
Հիմա այս կիսագրագետները հնարավորինս փորձում են իրենց կիսագրագիտությունը պարտակել, բայց ինչպես, եթե հեռվից հեռու զռում է իրենց, թե ներսի, եւ թե դրսի բոբիկությունը։
Նիկոլն ինչ անի։ Չէ, պետք է անի։ Հերթով-կարգով դրանց ձեռքից պետք է բռնի ու դուրս գցի.. թե չէ մենք, որ տարիներ ի վեր պատմության կեղծարարների ու պատմությունը իրենց սրտով սրբագրած նախկինների դեմ պայքարում էինք, մնում է կիսատ, որովհետեւ դրանցից շատերը, պատմությունը այսօր հենց իրենց չստացված մանկության, պատանեկության, չստացված կյանքի հետ են կապում։
Միով բանիվ՝ ձեզ հավաքեք, ու Նիկոլի ասած՝ շատ բան ունեք սովորելու, բայց ոչ մեր հաշվին։ Գնացեք տներով, շատ կարդացեք, քիչ խոսեք, հնարավորինս շատ բան սովորեք. սովորեք, սկսած էթիկայից, վերջացրած մասնագիտական.. թեւ պարտադիր չէ, որ մասնագիտությունը լինի «իշխանության աթոռներից մեկի վրա բազմելը» հետո կգաք ու կզարմացնեք մեզ։
Թե չէ ինձ, կիսագրագետը չի կարող զարմացնել, ոչ էլ ձեր նյութական միջոցներով կարող եք ինձ զարմացնել։ Ինձ միայն կարող եք խելքով, գիտելիքով, նիստուկացով, զարմացնել, ինչը հատուկ է մարդուն։ Բայց դե ինչպես որ լինում է՝ կիսագրագետներին բանի գլուխ նշանակողի գլխին են պատուհաս դառնում»։