ԺամանցՄամուլ

Մեր սերը սկսվեց Երևանի դպրոցներից մեկում և շարունակվում է մինչև հիմա․ ՀՀ նախագահի տիկնոջ հետաքրքիր հարցազրույցը

Մեր սերը սկսվեց Երևանի դպրոցներից մեկում և շարունակվում է մինչև հիմա․ ՀՀ նախագահի տիկնոջ հետաքրքիր հարցազրույցը

Ինչպե՞ս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կինը որոշեց դառնալ հեքիաթագիր, ի՞նչ պարտականություններ ունի նախագահի կինը, և ո՞վ է ընտրում նրա հագուստը։ Նունե Սարգսյանն այս հարցերին պատասխանել է Sputnik Արմենիայի նոր` «Լեդի Sputnik» նախագծի շրջանակում

– Սավաննան ձեր առաջի՞ն համահեղինակն է։

– Այո, առաջին անգամ է, որ համահեղինակ ունեմ, և դա իմ թոռնիկ Սավաննան է։ Նա վառ երևակայություն ունի և նկարելու ու հորինելու տաղանդ։

Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի արկածները կլինի նրա առաջին գիրքը, որը շուտով լույս կտեսնի Սավաննայի անուշիկ նկարազարդումներով։

Նա լրջորեն մտել է գրքի հրատարակման գործի մեջ։ Ես հենց դա էի ուզում, որ երեխան տեսնի, թե ինչպես են ստեղծվում գրքերը։

nune sargsyan2

– Իսկ ձեր և պարոն նախագահի սիրո պատմությունը չեք պատրաստվո՞ւմ գրի առնել։

– Իմ կարծիքով, մեր սիրո պատմությունը պատկանում է մեզ և մեր ընտանիքին ու հրապարակելը սխալ կլինի։

Իրականում դա պարզ մարդկային պատմություն է մեր սիրո և ընկերության մասին, որը սկսվեց Երևանի դպրոցներից մեկում և շարունակվում է մինչև հիմա։

Ես հավատացած եմ, որ երկու անձանց սերն առանց ընկերության ու վստահության երկար չի տևում։

Ուրախ եմ, որ մեր երկու որդիները վկա եղան, թե ինչպես ենք մենք միշտ փորձել «ամուսնություն» կոչվող ինստիտուտը հաստատուն պահել։ Հուսով եմ, որ իրենք էլ իրենց ընտանիքներն այդպես կպահեն։

nune sargsyan

– Դժվա՞ր է նախագահի կին լինել։

– Բոլորովին դժվար չէ, ընդհակառակը՝ հաճելի է, պատասխանատու և կարևոր, սակայն դժվար չէ։

Իմ կյանքում մեծ փոփոխություն տեղի չի ունեցել Արմենի նախագահ դառնալով։

Նա ֆիզիկոս էր, երբ ամուսնացանք, հետո՝ դիվանագետ, վարչապետ, գործարար, իսկ հիմա՝ հանրապետության նախագահ։

Նա չի փոխվել, և ես էլ նույնն եմ, նույն Նունեն՝ Արմեն Սարգսյանի կինը, Վարդանի և Հայկի մայրը, Սավաննայի, Արմենի և Գաբրիելի տատիկը։

Ունեմ բազմաթիվ ընկերների և ծանոթների շրջանակ, զբաղմունքների երկար ցանկ։ Ինչպես Արմենը, ես նույնպես սիրում եմ թատրոն, արվեստ, երաժշտություն և սպորտ։

Սիրում եմ եփել ու թխել, սիրում եմ բույսեր, ծաղիկներ ու կենդանիներ։ Մեր կյանքի տարբեր՝ դժվար ու հեշտ էտապներում այս ամենը նույնն է եղել։

Ես մնացել եմ նույնը՝ թե՛ որպես ֆիզիկայի դասախոսի կին, թե՛ որպես Հայաստանի նախագահի կին։

Nune Sargsyan

– Շարունակու՞մ եք նախաճաշ պատրաստել նրա համար։

– Շատ սիրով պատրաստում եմ։ Եվ ոչ միայն նախաճաշ։ Չեք նկատե՞լ, որ տհաճությամբ եփված կերակուրները երբեք համով չեն լինում։

Կիրակնօրյա ընտանեկան նախաճաշը հաճելի ավանդույթ է մեր ընտանիքում։

Լոլիկով ձվածեղը համար մեկ ընտրությունն է կիրակնօրյա նախաճաշին, որն ավելի տոնական է դառնում, երբ մեզ միանում են թոռնիկները։

Nune Sargsyan1

– Ի՞նչ կցանկանայիք խորհուրդ տալ ավելի անփորձ ու քաղաքական ընտանիքներին։

Քաղաքական, թե ոչ քաղաքական բոլոր զույգերին իմ համեստ խորհուրդն է` իրար սիրելուց բացի, իրար հարգել, որից հարաբերությունը կշահի, նաև՝ որպեսզի ժամանակ տրամադրեն իրար հետ զրուցելու և իրար լսելու։

Թե՛ ամուսինները և թե՛ կանայք կարիք ունեն, որ իրենց լսեն։ Դա չի կարելի արհամարհել։

Ավանդորեն, մեր հայկական կենցաղում, ուժեղ տղամարդը ընտանիքի ղեկավարն է։ Բայց հայ կինը տոկուն է և խելոք։ Սա հիանալի հավասարակշռություն է ստեղծում հայկական ընտանիքներում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում