Ինչու ոչ ոք չդիմավորեց մրցանակով վերադարձած, Հայաստանը պատվով ներկայացրաց Սիրուշոյին
Սիրուշոն նոր մրցանակ ունի, որը ստանալու համար մեկնել էր Դուբայ` մասնակցելու Distinctive International Arab Festivals Awards (DIAFA) մրցանակաբաշխությանը։ Այն ամեն տարի մրցանակներ է հանձնում գիտության, երաժշտության, սպորտի, կինոյի և այլ ոլորտում մեծ վաստակ ունեցող պրոֆեսիոնալների։
Tert.am Life-ը Սիրուշոյի պրոդյուսեր Նունե Խուրշուդյանի հետ խոսել է ինչպես նոր մրցանակի, այնպես էլ երգչուհուն հատուկ չդիմավորելու և ապագա ծրագրերի մասին։
«DIAFA 2019-ին երաժշտության ոլորտում պատվավոր մրցանակներ են ստացել նաև այնպիսի համաշխարհային արտիստներ, ինչպիսիք են՝ Red One, Mike Angelo, Saber Rebai և այլ անվանի երաժիշտներ։ Սիրուշոն այս տարի առաջին անգամ Հայաստանը ներկայացրեց այդ հեղինակավոր մրցանակաբաշխությանը՝ ստանալով պատվավոր մրցանակ՝ իր ոլորտում գրանցած հաջողությունների համար»,– ասաց Նունեն։
Սիրուշոյի երկրպագուների մեծ բանակի մասին հաճախ է խոսվում։ Նրանք էլ առիթը բաց չեն թողնում սիրելի երգչուհուն հանդիպելու համար։ Որպես կանոն` արտերկրից մրցանակով վերադարձող արտիստներին երկրպագուները դիմավորում են օդանավակայանում։ Այս անգամ նման բան չկազմակերպվեց։ Նունեից հետաքրքրվեցինք՝ արդյոք փորձել են գաղտնի պահել երգչուհու վերադարձի փաստը։
«Մեր երկրպագուները, ինչպես գիտեք, միշտ պատրաստ են գալ և բաց չեն թողնում հանդիպման առիթը: Այս անգամ չենք լուսաբանել վերադարձի օրը, բայց չենք փորձել հատուկ գաղտնի պահել Սիրուշոյի վերադարձի փաստը, պարզապես այդպես է ստացվել»,- ասաց նա:
Անդրադառնալով երգչուհու ապագա ծրագրերին` պրոդյուսերը նշեց, որ նա շարունակելու է «Արմատ» համերգային ծրագրով շրջագայությունները։ Դրա շրջանակում երգչուհին նկարահանում է նաև «Արմատ» նոր հաղորդաշարը։
Սիրուշոն արդեն «Արմատ» ձայնասկավառակի թողարկումից հետո նա «Արմատ» համերգային ծրագրով հասցրել է մենահամերգներ տալ աշխարհի տարբեր երկրներում՝ Նիդեռլանդներում, Բելգիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Լիբանանում։
Աղբյուր՝ tert.am