«Փորձելու եմ հնարավորինս լավ ներկայացնել մեր երկիրը, ստիպել հանդիսատեսին զգալ հայկական ջերմությունը»․ Սիրուշո (Photo)

Կիսվիր ընկերներիդ հետ

Սիրուշոն համերգային շրջագայություններով գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ կներկայացնի Հայաստանը՝ Միջին Արևելքում հեղինակություն ունեցող միջոցառման և կկատարի ժողովրդական երգեր։

«Այս պահին մտքերով Հայաստանում եմ, բայց աշխատանքային պարտականություններս բերել են այստեղ, և փորձելու եմ հնարավորինս լավ ներկայացնել մեր երկիրը, ստիպել հանդիսատեսին զգալ հայկական ջերմությունը: Շնորհակալ եմ բոլոր ջերմ խոսքերի և նամակների համար»․- Ինստագրամի իր էջում գրել է Սիրուշոն:

Ավելի վաղ երգչուհի տեղեկացրել էր որ հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մհեր Մկրտումյանի հետ, այնուհետև այցելել է ԱՄԷ Հայոց թեմի ազգային առաջնորդարան, Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի և զրուցել թեմի կաթողիկոսական Փոխ. Մեսրոպ Սրբազանի հետ։

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...