Ստացվում է, որ մենք պիտի հարգենք ուրիշներին և թքած ունենանք մեր ժողովրդի, մեր երեխաների առողջության վրա. խելքի եկեք. Կարեն Քոչարյան
Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատերը դժգոհում են ՀՀ առողջապահության նախարարի այս որոշումից: Բայց բողոքի իմաստը չեմ հասկանում: Ինքս 30 տարի ծխել եմ և արդեն 10 տարի չեմ ծխում: Դժվա՞ր էր թողնելը կհարցնեք դուք: Բոլորովին… Մեկ օրվա մեջ… Այսինքն պետք է ընդամենը կամքի ուժ ունենալ: Իմ ընկերների, իմ շրջապատի մեծ մասը եղել են մոլի ծխողներ, բայց արդեն երկար տարիներ ապրում են առանց այդ թույնի:
Գիտեք ինչն է հետաքրքիր,նրանք ովքեր բողոքում են,ասում են,որ չեն կարող ռեստորաններում և սրճարաններում, աշխատավայրում,տանը և փողոցում ապրել առանց այդ գլանակի,հենց մեկնում են այլ երկիր իսկույն դառնում են պարկեշտ ու ենթարկվում են այնտեղի օրենքներին:
Այսինքն ստացվում է,որ մենք պիտի հարգենք ուրիշներին և թքած ունենանք մեր ժողովրդի,մեր կանանց,մայրերի և առավել ևս մեր երեխաների առողջության վրա:Խելքի եկեք,խնայեք ձեր և շրջապատի առողջությունը, ձեր վաստակած գումարները: ԵՍ ՄԻԱՆՈՒՄ ԵՄ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՐՈՇՄԱՆԸ. ԱՆԾՈՒԽ ՀԱՅԱՍՏԱՆ»