Քաղաքապետն աշխատանքից ազատել է Պուշկինի և ևս մի քանի դպրոցների տնօրեններին
Երևանի քաղաքապետարանի կայքում հրապարակվել են քաղաքապետի որոշումները` դպրոցների տնօրեններին աշխատանքից ազատելու մասին։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշումներ է կայացրել Երևանի մի շարք դպրոցների տնօրեններին աշխատանքից ազատելու վերաբերյալ։ Հեռացման հրամանների հիմքը 2014թ. հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագրերի ժամկետների լրանալն է։
Ըստ այդմ 2019 թվականի հունվարի 16-ից զբաղեցրած պաշտոններից ազատվել են Երևանի Պուշկինի անվան հ.8 հիմնական դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը, Երևանի հ. 98 հիմնական դպրոցի տնօրեն Մարիաննա Ավագյանը և Երևանի Էռնեստ Թելմանի անվան հ.13 հիմնական դպրոցի տնօրեն Ռուզաննա Գրիգորյանը։