Ինչ ստեղծագործությամբ է բեմ բարձրանալու Սրբուկը «Եվրատեսիլ 2019»-ում
Ավարտվել է Հանրային հեռուստաընկերության հայտարարած հեղինակների մրցույթը, որի արդյունքում պետք է ընտրվեր ստեղծագործությունը, որով ՀՀ ներկայացուցիչը պետք է հանդես գա «Եվրատեսիլ 2019»-ում: Վերջնաժամկետը երեկ էր՝ հունվարի 10: Այժմ արդեն սկսվում է արդյունքների ամփոփումը:
Առաջիկա օրերի ընթացքում կորոշվի՝ ինչ ստեղծագործությունով է բեմ բարձրանալու Սրբուկը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում երգչուհու PR մենեջերը նշեց, որ կան ինչպես ամբողջական երգեր, այնպես էլ միայն երաժշտություն՝ առանց բառերի: Ընտրությանը մասնացելու են հեռուստաընկերության ստեղծագործական խմբի անդամները, Սրբուկը եւ նրա պրոդյուսերական թիմի անդամները:
«Եվրատեսիլ 2019»-ը կայանալու է Իսրայելում: Կիսաեզրափակիչները տեղի են ունենալու մայիսի 14-ին եւ 16-ին, իսկ եզրափակիչը՝ 18-ին: