Մամուլ

«Դա Էջմիածինցիք չեն, այլ ուղղորդված մարդիկ». Մանվել Գրիգորյանի դուստր

«Ճիշտն ասած` ես, նայելով չեմ կարծում, որ դա էջմիածնեցիք են, կարող եք ինքներդ էլ պրպտել և տեսնել»,- Էջմիածնում տեղի ունեցող ցույցերի մասին պատմել է Մանվել Գրիգորյանի դուստրը՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանը։

«Ճիշտն ասած՝չեմ կարող ասել՝ ում կողմից են ուղղորդված, բայց բնականաբար երեւում է, որ ուղղորդված են, առանց ուղղորդվելու ոչ մեկ չի կարող։ Նախ, ինքը Էջմիածնում չի մնում, որ տենց ոգևորվել են, ինքը իր Ակնա լճի առանձնատանն է մնում, այդ հոգեվիճակի մարդը չի կարող, պատերազմ անցած մարդուն այդպես չեն անում, ոնց որ իրենք են անում, թեև պատմությունը կրկնվում է, մարդիկ իրենց կենդանի հերոսներին չեն գնահատում»։

Մանվել Գրիգորյանի դուստրը նաև հավելել է, որ հոր առողջական վիճակը այդքան լավ չէ, փորձում են միջամտություններ անել, դեռևս բուժման մեջ է։ Այս օրերին Մանվել Գրիգորյանի անվտանգությունը ապահովում են պետության կողմից տրամադրված թիկնապահները:

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր, 25մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակված Մանվել Գրիգորյանը այժմ գտնվում է Ակնա լճի մոտ գտնվող առանձնատանը։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել