Մամուլ

«Մարդուն անձով չեն դատում, մարդուն գործով են դատում» Մանվել Գրիգորյանի պաշտպան

«Դատական իշխանությանը ճնշում են, իսկ կառավարությունը ոչինչ չի անում։ Իրավապաշտպանները հայտնվել են վատ իրավիճակներում, նրանց համացանցում հայհոյում են, վատաբանում են, իսկ կառավարությունը դարձյալ մատը մատին չի տալիս։ Եթե այսպես է շարունակվելու, ուրեմն եկեք մեր երկիր համարենք անարխիստական և այսուհետև մարդկանց հետ որոշումներ կայացնենք փողոցում մարդկանց բութ մատերի միջոցով։ Պետք է մարդուն դատել ոչ թե անձի, այլ նրա արածների համար» ասել է փաստաբան, Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Ըստ փաստաբանի, պարզապես շոկային է այն հանգամանքը, որ պաշտոնական լիազոր անձը ասում է, որ խափանման միջոցը չփոխելու դեպքում Մանվել Գրիգորյանը կգնա Արցախ, որը Հայաստան չի համարվում և այստեղի օրենքները չեն գործում․

«Պարզապես ծիծաղելի են այն հայտարարությունները, որ Մանվել Գրիգորյաը կարող է գնալ Արցախ, դա ընդունելի չէ, եթե նրանք հստակ ներկայացնեն՝ ինչու Մանվել Գրիգորյանը չի կարող ազատ արձակվել, մենք ներողություն կխնդրենք և կկատարենք իրենց կամքը։ Բայց այժմ կարող եմ ասել, որ սա նախադեպային ճիշտ որոշում է, որը պետք չէ բեկանել»։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել նյութով