Նա աշխատել է որպես վարորդ, հաճախ գիշերել փողոցում․ Այսօր Բրեդ Փիթը դարձավ 55 տարեկան
Այսօր հոլիվուդյան օսկարակիր դերասան Բրեդ Փիթի ծննդյան օրն է։ Նա նշում է իր 55 ամյակը։ Bavnews.am-ը ներկյացնում է 10 հետաքրքիր փաստ դերասանի մասին, որոնք քչերին են հայտնի․
1․ Բրեդ Փիթը ծնվել է 1936 թվականին։ Ստացել է ժուռնալիստական կրթություն, սակայն ցածր գնահատականների պատճառով հաճախ համալսարանից դուրս գալու շեմին է եղել։ Ուսումը ավարտելուց հետո նա տեղափոխվել է Հոլիվուդ և սկսել զբաղվել դարասանությամբ։
2․ Նախքան մեծ կարիերա անելը, նա աշխատել է որպես վարորդ, բեռնակիր, հաճախ ստիված է եղել գիշերել փողոցներում, քանզի չէր կարողանում վճարել բնակարանի վարձը։
3․ Հայտնի դերասանի առաջին նկարահանումը եղել է չիփսերի գովազդը, որը դիտվում էր հենց Բրեդի շնորհիվ։ Նա կարողացել էր գրավել հեռուստադիտողներինիր հմայքով և սպորտային կազմվածքով։
4․Նախքան Անջելինա Ջոլիի հետ ամուսնանալը, նա ամուսնացած է եղել հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի հետ, սակայն շուտով բաժանվել է՝ խորը հեթք թողնելով վերջինիս սրտում։ Հարցազրույցներից մեկի ժամանակ դերասանուհին պատմել է, որ Ջոլիին երբեք չի ների ամուսնուն գողանալու համար։
5․ Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին որդեգրել են երեխաների և խիստ զբաղվում են նրանց դաստիարակությամբ։ Նրանք երեխաներին արգելել են լսել երգչուհի Ռիհաննայի երգերը, քանի որ նա ատելություն է տարածում։
6․Աստղային ընտանիքը 24 միլիոն դոլար է տվել Նոր Օռլեանի կառավարությանը, որը փլուզվել էր «Կատրինա» ցունամիի պատճառով։
7․ 250․000 դոլար է արժեցել այն մատանին, որը Բրեդ Փիթը նվիրել է Ջոլիին ամուսնական արարողությունների ժամանակ։
8․Վերջին ժամանակները Բրեդ Փիթը գրեթե միշտ չսափրված է։ Նա լրագրողների հետ եղած զրույցի ժամանակ նշել է, որ չի սափրվում, քանի որ իրեն տգեղացնում է ծնոտային հատվածը։
9․Վերջին տարիներին Բրեդ Փիթը սկսել է օգտագործել թմրանյութ և ալկոհոլ, որի հետևանքով մեկ անգամ ինքնաթիռում կնոջ հետ վիճելիս հարվածել է տղային։ Դրանից հետո Ջոլիի փաստաբանը նրան է ուղարկում ամուսնալուծության վկայականները։
10․ Ամուսնալուծությունից հետո, նա սկսել էր նորից հանդիպել նախկին կնոջ Ջենիֆեր Էնիսթոնի հետ, ով հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր, որ Բրեդի դժբախտությունը իրենց պատճառած ցավի հատուցումն է։
Լիանա Մարտիրոսյան