Խորհրդարանական ընտրություններից հետո գումարվեց կառավարության առաջին նիստը
Խորհրդարանական ընտրություններից հետո
գումարվեց կառավարության առաջին նիստը։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նիստը բացեց հանձնարարականներով, որոնք առաջնահերթությունպետք է լինեն առաջիկայի համար։
« Ես, օգտվելով առաջին նիստի առավելություններից, ցանկանում եմ առանձնացնելմեր մի քանի կարևոր անելիքները․
1․Տնտեսական հեղափոխության համատեքստում ներդրումները խրախուսել է, մեր հանդեպ կա մեծ հետաքրքրություն, որը պետք է շարունակական աճի։ Պետք է ստեղծել բոլոր պայմանները և չստեղծե որևէ խոչընդոտ նպաստելու ներդրումային քաղաքականությանը։
2․ Ռազմարդույաբերական համալիրի զարգացում, մենք պետք է էական զարգացում ապահովենք, սա կապված է նաև Հայաստանը տեխնոոլգիական երկիր սարքելու հետ։ Սա առաջիկա մեր անելիքների մեջ կարևոր տեղ է զբազեցնում։
3․ Զիված ուժերի զարգացման մարտունակության զարգացմում, դրա համար մենք 2,5 միլիարդ դոլար ներդրում ենք անելու։ Այս ամենից զատ, մենք պետք է բարելավենք զինծառայողների սոցիալական վիճակը։
4․Կրթության ոլորտ, բարձրագույն կրթական համակարգը նոր որակի բերելը, կապը տնտեսության կարիքների հետ ուժեղացնելը։
5․ Կարևոր խնդիր է նաև առողջապահության ոլորտը։ Առողջապահության հասանելիությունը մեր հանրության լայն շերտերին, այս առումով ոչ միայն ուղեգրերը, այլև մատուցվող ծառայություննեերը պետք է արդիականացվեն։
6․ Եվ որպես այս ամենի գագթնակետ, մեզ համար կարևոր է ՀՀ բարեկեցության մակարդակում էական և շոշափելի փոփոխություններ արձանագրելը, լուծել ծայրահեղ աղքատությունը վերացնելու խնդիրը։
Լիանա Մարտիրոսյան