Աշխարհ

Թուրքիայի Անկարա քաղաքում ճեպընթացը դուրս է եկել ռելսերից. կա 4 զոհ, 43 տուժած

Թուրքիայի Անկարա քաղաքում արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից, 4 զոհ կա, 43 տուժած։ Այս մասին հայտնել է նահանգապետ Վասիպ Շահինը։

Անկարայից Կոնիա ուղևորվող ճեպընթացը բախվել է գնացքաքարշին, ինչի հետևանքով վագոններից երկուսը դուրս են եկել ռելսերից։ Փլվել է նաև վերգետյա անցումը։

Նշվում է, որ գնացքաքարշը չպետք է այդ ճանապարհի վրա լիներ։Դեպքի վայրում աշխատում են բժիշկներն ու փրկարարները։

Աղբյուր՝ armenaisputnik.am

Share