Սիսիանում մի խումբ զինծառայողներ են մնացել ձնահյուսի տակ. նրանցից մեկին գտնել չի հաջողվել. Արծրուն Հովհաննիսյան
Երեկ Սիսիանում մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել: Այս մասին տեղեկացրեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրեց, որ նրանցից միայն մեկին գտնել չի հաջողվել:
«Զիծառայողները մնացել են ձնահյուսի տակ, նրանց բոլորին գտել ենք, բացի մեկից: Ներկայումս տարվում են որոնողական աշխատանքներ»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ գտնված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է նորմալ: