Մամուլ

Հայաստանից Մոնղոլիա գնալու համար այլևս վիզայի անհրաժեշտություն չի լինի

Հայաստանից Մոնղոլիա գնալու համար այլևս վիզայի անհրաժեշտություն չի լինի

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մոնղոլիայի կառավարության միջեւ դիվանագիտական եւ պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի նախագծի մասին նախագիծը։

Համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի սեպտեմբերի 28-ին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի կողմից: Համաձայնագրի նպատակն է խրախուսել, դյուրացնել եւ քաջալերել պայմանավորվող կողմերի պաշտոնյաների այցելությունները` դիվանագիտական եւ պաշտոնական վավեր անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու միջոցով:

Կողմերից յուրաքանչյուր պետության այն քաղաքացիները, ովքեր ունեն դիվանագիտական եւ պաշտոնական վավեր անձնագրեր, ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից մյուս կողմի պետության տարածք մուտքի, կացության, ելքի կամ անհրաժեշտության դեպքում պայմանավորվող կողմի պետության տարածքով տարանցման համար` նրանց մուտք գործելու օրվանից երեսուն օրը չգերազանցող ժամանակահատվածով, իսկ այն քաղաքացիները, ովքեր ունեն դիվանագիտական եւ պաշտոնական վավեր անձնագրեր, մյուս կողմի պետության տարածքում երեսուն օրից ավել մնալու ցանկության դեպքում նախապես պետք է ստանան մուտքի արտոնագիր:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը ենթակա պետական գույքի կառավարման կոմիտեն հայտնել է, որ Համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր եւ միաժամանակ գտնում է, որ Համաձայնագրում վավերացման ենթակա դարձնող հիմքեր առկա չեն:

Կիսվել նյութով