Դահուկավազքի Հայաստանի առաջնության, 4 տարի անընդմեջ բացարձակ չեմպիոն, 16-ամյա Աննան ապրում է տնակում, վատ պայմաններում (Տեսանյութ)
Բացարձակ չեմպիոնը, կրկին Գյումրու տնակային ավանից
«Շիրակ կենտրոնը» 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ նախաձեռնել է «Հրաշքները տնակներում» ծրագիրը` Գյումրու տնակաբնակ շնորհալի պատանիների ու նրանց ընտանիքների ապրելակերպի մասին:
Նշված նախաձեռնության շրջանակում այսօր ներկայացնում ենք Գյումրու ծայրամասային տնակային ավաններից մեկում բնակվող, դահուկավազքի Հայաստանի առաջնության, չորս տարի անընդմեջ բացարձակ չեմպիոն, 16-ամյա Աննայի մասին պատմող տեսանյութ:
Ի դեպ Աննան ծնվել է դեկտեմբերի 7-ին: