Շոու-բիզնես

«Բացարձակ նմանություն չկա, և մենք էլ միտում չենք ունեցել նմանվելու Սիրուշոյին». Նարեի պրոդյուսերը նոր տեսահոլովակի շուրջ տարածված խոսակցությունների մասին

Օրեր առաջ երգչուհի Նարե Գևորգյանը հեռուստադիտողի դատին հանձնեց իր նոր երգի տեսահոլովակը: Ինչպես արդեն գիտենք, երգը կոչվում է «Մեր Էրգիրը»: Երգի հեղինակը Գոռ Մեցոյանն է: Տեսահոլովակը նկարահանվել է Արևմտյան Հայաստանում և Լիբանանում:

Տեսահոլովակում երգչուհին հանդես է եկել վառ կարմիր զգեստով և գլխազարդով, իսկ այդ հարցում Նարեին օգնել են ոճաբաններ Թելման Խաչատրյանն ու Մանե Ավանեսյանը: Երգչուհու նոր աշխատանքին հետևեցին խոսակցություններ՝ իբրև թե նա փորձել է նմանվել երգչուհի Սիրուշոյին, հագել նրա զգեստի նման զգեստ և կրել գլխազարդ:

nare sirusho

Այս ամենի մասին զրուցելու և նրանց տեսակետը իմանալու համար ShowBiz.am-ը կապ հաստատեց երգչուհու պրոդյուսերի՝ Արման Պետրոսյանի հետ, ով չհարաժարվեց խոսել և սիրով պատասխանեց մեր հարցերին:

«Բացարձակ նմանություն չկա, և մենք էլ միտում չենք ունեցել նմանվելու Սիրուշոյին: Ես և Նարեն շատ սիրում և հարգում ենք թե՛ Սիրուշոյին և թե՛ նրա կատարած աշխատանքը, բայց նրան նմանվել ընդհանրապես չենք փորձել: Սիրուշոն իր տեսահոլովակում կրում է տարազ, իսկ Նարեինը տարազ չէ, այլ զգեստ, որն էլ ոճաբանը կարել է հատուկ Նարեի նոր տեսահոլովակի համար: Բացի սա, Սիրուշոն ձեռքին զարդեր է կրում, ինչը բացակայում է Նարեի մոտ»:

nare gevorgyan

Եվ վերջում՝ պրոդյուսերն հավելեց, որ և՛ լավ, և՛ վատ մեկնաբանություններ միշտ էլ լինում են ու կլինեն. պետք չէ յուրաքանչյուր վատ մեկնաբանությունը դարձնել ողբերգություն. Նարեն աշխատում է և կշարունակի աշխատել՝ ներկայացնելով իր երգն ու իր սեփական ոճը:

Կիսվել նյութով