Մանվել Գրիգորյանի ավտոտնակի մի քանի ավտոմեքենաները «Հայֆիլմին» էին պատկանում, որոնք ժամանակի թալանվել են
Գրիգորյանի տարածքում ՀՀ ԱԱԾ-ի նկարահանած կադրերում հայտնի կինոօպերատորը ճանաչել է մի քանի մեքենա, որոնք «Հայֆիլմին» կինոստուդիային էին պատկանում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց լեգենդար կինոօպերատոր Լևոն Աթոյանցը։
«Երբ ցույց տվեցին Մանվել Գրիգորյանի ավտոտնակը, ես մեր մեքենաներից երեք-չորսը ճանաչեցի։ «Պոբեդան» մերն էր, «ԶԻՄ»–ը, խորհրդային ռազմական «Վիլլիսը»։ Եվս մեկ մեքենա հաստատ մեր ավտոտնակից էր», – ասաց Աթոյանցը։
Նրա խոսքով` «Հայֆիլմի» անտիկվար մեքենաների պարկը (ավելի քան 100 ավտոմոբիլ) այլ տեխնիկայի ու սարքավորումների հետ թալանել էին։