ԺամանցՇոու-բիզնես

Մի՞թե Անդրեն ուներ նմանատիպ էժանագին PR-ի կարիք․ այս ամենը տանում է դեպի հիասթափություն

Մոտ երկու ամիս առաջ երգիչ Անդրեն Ինստագրամի իր էջում մի լուսանկար հրապարակեց, որի արդյունքում շատերի ուշադրությունը կենրոնացրեց իր վրա։ Բանն այն էր, որ լուսանկարում Անդրեն գեղեցկուհու հետ էր, ում ով լինելը լուսանկարի գրառման մեջ կամ մեկնաբանություններում ներկայացված չէր, ինչ էլ առիթ տվեց մարդկանց մտածելու, որ Անդրեն գտել է իր կեսին։ Եվ այսպես, մոտ երկու ամիս երգիչն իր էջում մերթընդմերթ հրապարակում էր իր և «անանուն» գեղեցկուհու լուսանկարները, մեկը մեկից սիրառատ, մեկը մեկից զգացմուքային։

andre

Վեր՛ջ, երկրպագուները, օգտատերերը եկան այն եզրահանգման, որ հաստատ այդ աղջիկը Անդրեի սրտի տիրուհին է։

Եվ ահա, մի գեղեցիկ օր Անդրեն «ստորագրեց» այդ խոսակցությունների տակ՝ հրապարակելով իր և գեղեցկուհու լուսանկարը, որտեղ նա փեսայի կարգավիճակում է, իսկ գեղեցկուհին՝ շքեղ հարսի։ Երկրպագուները, ընկերները, այդ թվում նաև մի քանի հայտնիներ սկսեցին մեկնաբանություններում շնորհավորել զույգին ամուսնության կապակցությամբ։

andre 1

Բայց ամենաուշագրավն այն էր, որ լուսնկարի տակ գրված բարեմաղթանքներն ու շնորհավորանքները մնում էին անպատասխան, որևէ հերքում կամ շնորհակալական մեկնաբանություն Անդրեի կողմից չէր գրվում։

andre 3

Բայց շուտով այս «առեղծվածը» բացահայտվեց։

Այսօր Անդրեն իր  Youtube-ի ալիքում տեսանյութ հրապարակեց, որը դիտելուց հետո հասկացա, որ մեր Անդրեն ոչ թե ամուսնացել է, այլ հերթական տեսահոլովակն է նկարել ու այսօր պրեմիերան է անում իր ալիքում։ Իսկ գեղեցկուհին պարզապես նրա տեսահոլովակի հերոսուհին է, ով հարսի կերպարում զուտ տեսահոլովակում նկարահանվելու համար էր հայտնվել։ Երգը կոչվում է «Քեզ տեր եմ»։

Օգտատերերի մի մասը հիասթափվեց, հայտնիներից ոմանք իրենց բարեմաղթանք պարունակող մեկնաբանությունները ջնջեցին, իսկ մի մասն էլ ուրախացան՝ տեսնելով նոր երգ ու տեսահոլովակ։

Ինչ արած, այսպես էլ է լինում․․․ մնում է գալ այն եզրահանգման, որ այս ամենը Անդրեի կողմից պարզապես խաղ էր, մարդկանց ուշադրությունը գրավելու համար․․․ իսկ, եթե անկեղծ՝ ստացված PR․․․

Նյութը հրապարակման պատրաստեց Bavnews.am-ը:

Կիսվել