«Քեզ տեր եմ»․ Անդրեն ներկայացրել է հարսանեկան հուզիչ պատմությունը (Տեսանյութ)

Անդրեն իր Youtube-ի ալիքում տեսահոլովակի և երգի պրեմիերա է արել, որը կոչվում է «Քեզ տեր եմ»։ Տեսահոլովակում ներկայացված է հուզիչ սիրո պատմություն, որը անսպասելի ավարտ է ունենում։

Իր ֆեյսբուքյան էջում Անդրեն կիսվել է նոր աշխատանքով և գրառում կատարել.

«Ամբողջ կյանքում ես սիրո մասին եմ երգել: Հաճախ թաքուն, հաճախ էլ տասնյակ հազարների առաջ, բայց միշտ անկեղծ եմ եղել: Ես սիրո երգիչ եմ: Ու առհասարակ ինձ թվում է, որ աշխարհի բոլոր երգերը սիրո մասին են: Երկար խոսքեր ասել չեմ ուզում: Ուղղակի հիշեք, որ սերն է կյանքի շարժիչ ուժը, սերն է հանում փակուղուց: Եվ եթե սիրում եք, ուրեմն ասեք` ՔԵԶ ՏԵՐ ԵՄ»:

Հավանաբար արդեն կռահեցիք, թե որտեղից այն լուսանկարներն ու ենթադրությունները, որ Անդրեն ամուսնացել է։