Հայաստանում ընտրակաշառք վերցնողները ոչ մի տեղ չեն անհետացել, հոգով ստրուկը նոր տիրոջ է ման գալիս. Ոսկան Սարգսյան
Հայաստանում ընտրակաշառք վերցնողները ոչ մի տեղ չեն անհետացել, հոգով ստրուկը նոր տիրոջ է ման գալիս. Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեզ հետաքրքիր, սակայն դժվար օրեր են սպասվում: Հայաստանում իշխանափոխությունից հետո քաղաքական օդն է մաքրվել, սակայն համակարգային փոփոխություններ չեն եղել։
Ռոբերտ Քոչարյանն իր հսկայական տնտեսական ակտիվներով պատրաստվում է հակահարձակման:
Հայաստանում ընտրակաշառք վերցնողները ոչ մի տեղ չեն անհետացել, հոգով ստրուկը նոր տիրոջ է ման գալիս:
Նիկոլ Փաշինյանի կառավարության կադրային ձախողումները, տնտեսական հստակ ռազմավարության բացակայությունը, ավելի շատ ձևին, ոչ թե բովանդակությանը տուրք տալը Հայաստանում կարող են խնդիրներ ստեղծել, մինչ Իլհամ Ալիևը վաղը Մոսկվայում կփորձի Պուտինի հետ, մեր հաշվին, գործարք կնքել»։