Մամուլ

ՀՀ ժողովրդական արտիստին ժառանգները ծերանոց են տեղափոխել

«Իրավունքը» հետևողականորեն դեռ կանդրադառնա այս թեմային, բայց մինչ այդ հիշենք, որ թատերական կյանքում Ռաֆայել Ջրբաշյանի վաստակն անուրանալի է, նա 1954-1969 թվականներին եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի ռեժիսոր և բեմադրիչ, 1971-1973 թվականներին՝

Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, 1975-1990 թվականներին՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան և միջշրջանային թատրոնների գեղարվեստական խորհրդատուն, բեմադրություններ է արել Օպերայի և բալետի, Պարոնյանի անվան, Պատանի հանդիսատեսի, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան և այլ թատրոններում։

1957 թվականից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, եղել է ամբիոնի վարիչ, պրոռեկտոր, 1985 թվականից՝ պրոֆեսոր։

Նրա ջանքերով ինստիտուտում ստեղծվել է ռեժիսուրայի ամբիոնը և բեմանկարչության բաժինը:

ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ ՌԱՖԱՅԵԼ ՋՐԲԱՇՅԱՆԻՆ արդեն մի քանի օր է ժառանգները տեղափոխել են ծերանոց, որը գտնվում է Զեյթունում:

Դա դեռ բավական չէ, 95-ամյա ժողովրդական արտիստի դուստրերը, հորդորել են ծերանոցի աշխատակիցներին, որ ոչ ոքի չթողնեն իրենց հոր մոտ, որպեսզի հանկարծ չհանրայնացվի իրենց արարքը:

Աղբյուր՝ info24.am

Կիսվել նյութով