Աշխարհ

Ցանկացա գնել տեխզննման քոսոտ կտրոնը, ինձ ասացին, որ կտրոնն արժի 20․000 դրամ․ Դա էլ է ձիաուժով որոշվում

Վովա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ բարձրաձայնելով իր վրդովմունքը, մեքենաների տեխնիկական զննման կտրոնը ձեռք բերելու վերաբերյալ․

«Այսօր բարիդրացիական տրամադրությամբ գնացի վճարելու ավտոմեքենայիս գույքահարկը։ Վճարելուց հետո ցանկացա գնել տեխնիկական զնման քոսոտ կտրոնը, որն անցած տարի արժեր 9750 հհ դրամ ֆիքսված բոլոր ավտոմեքենաների համար, բայց ինձ ասացին, որ ձեր կտրոնն արժի 20000 հհ դրամ, քանի որ ձեր ավտոմեքենայի պոնիների հզորությունը մեծա, ուզում եմ հասկանալ, եթե գույքահարկն որոշվումա ձիաուժով, ապա տեխզնման քոսոտ կտրոնը նույնպես։

․․․․․․․․․․․․ ամեն մի կետ ցենզուռռռռռայից դուրս բառեր են, դուք տվյալ օրենք ընդունողներդ լռիվ աննննասուն եք․․․ Չեմ գնել, չեմ ել պատրաստվում»։

Կիսվել