Շոու-բիզնես

Չհանձնվես․․․ Լսո՞ւմ ես, չհանձնվես, քո երեխեն քեզ է նայում․․․

Անի Քոչարը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որտեղ խնդրում է մարդկանց օգնություն ցուցաբերել հիվանդ երիտասարդ կնոջը և անտարբերությամբ չվերաբերվել իր խնդրանքին․

«Ամիսներ առաջ, երբ ինձ մոտ հայտնաբերեցին մահացու հիվանդություն, շատերդ` ծանոթ, անծանոթ գրում էիք ինձ և առաջարկում ցանկացած օգնություն, անգամ ֆինանսական: Այն ժամանակ բոլորիդ շնորհակալություն հայտնեցի, ասելով, որ դեռևս չունեմ դրա կարիքը, իմ բուժումները շարունակվում են, սակայն կա մի միայնակ մայր, ում կյանքը փրկելու խնդիր կա:

Այսօր ես խնդրում եմ բոլորիդ, այո, խնդրում, որ ձեր օգնությունը ցուցաբերեք մի երիտասարդ կնոջ, ում նույնպես շատ ծանր հիվանդություն են ախտորոշել: Նրա ողջ և առողջ լինելուց է նաև կախված հաշմանդամություն ունեցող դստեր կյանքն ու ապագան: Հայեր ջան, բարիներ ջան, ամեն մի լուման մեծ օգնություն կլինի միայնակ մոր և դստեր համար: Դրամահավաքի մանրամասները այստեղ՝ Վալենտինայի գրառման մեջ»:

Անին նաև իր գրառման տակ մեկնաբանություն է կատարել՝ հղելով Վալենտինային․

«Երբ ես մահվան շեմին էի, ինձ ապրեցրեց հավատքն ու սերը: Մարդկանց սեր հորդող նամակներն ու հաղորդագրությունները ինձ ուժ էին տալիս, այժմ իմ ուժը փոխանցում եմ քեզ, չհանձնվես: Լսո՞ւմ ես, չհանձնվես, քո երեխեն քեզ է նայում»:

Կիսվել