ԱշխարհՄամուլ

Ալթայի երկրամասում Հայաստանի բնակիչները տանջել են կնոջը և այրել նրա տունը

Հայերը երկար ուսումնասիրել են զոհին, իրադրությունը, այնուհետև հարձակում գործել. գուլպա են խցկել նրա բերանը և խեղդել լարով։

Ալթայում երեք հայերի մեղադրանք է առաջադրվել ավազակային հարձակման մեջ՝ խոշոր չափի գումար գողանալով և դիտավորյալ հրկիզմամբ, հաղորդում է Ալթայի երկրամասի դատախազությունը։

Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալներն անցած տարվա աշնանը ծրագրել են կատարել ավազակային հարձակում, ընդ որում հիմնովին պատրաստվել են «գործին». ունեցել են փոխելու հագուստ, կոշիկ, ձեռնոցներ։ Գործած գլխարկներն օգտագործել են որպես դիմակներ, դրանց վրա անցքեր են բացել աչքերի  և բերանի համար։

«Նախապատրաստվելով հանցագործությունները կատարելուն՝ համախոհները բազմիցս գնացել են Ալթայի երկրամասի Սուետկա գյուղ, որտեղ ուսումնասիրել են ապագա տուժողի տան տեղանքը, որոշել հանցագործության վայրին մոտենալու և հեռանալու ուղիները», — ասվում է դատախազության հաղորդագրությունում։

Արդյունքում հարձակումը տեղի է ունեցել նախօրոք նշանակված օրը. տանտիրուհուն բռնել են, բերանը փակել գուլպայով, սպառնացել, որ կայրեն տունը և իրեն, եթե չտա փողերն ու արժեքավոր իրերը։

Նրանք էլեկտրալարերով կապել են իրենց զոհի ոտքերն ու ձեռքերը ։

Դրանից հետո խուզարկել են տունը և գողացել են 111 164 ռուբլի, ապա կնոջը դուրս են բերել տնից, կապել էլեկտրասյանը, իսկ տունն այրել։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել