Պարոն Օսիպյան, Ձեզ խորհուրդ կտամ՝ ազատվել Գասպարյան Վովայի կադրերից՝ նրանք Ձեզ կխժռեն. Վարդան Ներսիսյան
Պարոն Օսիպյան, Ձեզ խորհուրդ կտամ՝ ազատվել Գասպարյան Վովայի կադրերից՝ նրանք Ձեզ կխժռեն. Վարդան Ներսիսյան
Բաց նամակ՝ ՀՀ Ոստիկանության պետ՝ Վալերի Օսիպյանին:
Հարգելի պարոն Օսիպյան, ես՝ Վարդան Ներսիսյանս (vnersis@mail.ru էլ. փոստ), Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, երկար տարիներ ծառայել եմ ոստիկանությունում, ունեմ փոխգնդապետի կոչում: 15 օր առաջ դիմում եմ գրել Ձեր անունով եւ հանդիպում խնդրել:
Հարգելի պարոն ոստիկանապետ, այսօր ես խորը հիասթափություն եմ ապրել՝ փաստորեն մեր երկրում բյուրոկրատիան դեռ պահպանվում է ու այսպես շարունակվելու դեպքում երեւի ոչ էլ վերանա:
Ընդունելության գալով, ակնկալում էի, որ կհանդիպեմ Ձեզ հետ, եւ ինձ հուզող խնդիրը հստակ կներկայացնեմ, սակայն Ձեր փոխարեն ինձ ընդունեց Ոստիկանության աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը, մարդ ով շփման տարրական կուլտուրայից զուրկ էր: Ավելին՝ մեր հանդիպման եւ խոսակցության ողջ ընթացքում Մ. Հակոբյանն ընդունել էր հարձակվողական կեցվածք, վիրավորում եւ ամեն կերպ փորձում էր ինձ՝ ՀՀ քաղաքացուն ստորացնել:
Իսկ իմ դիտարկմանը, որ ես նախկին ոստիկան եմ եւ պետք չէ ինձ հետ նման կերպ խոսել ու վարվել, Մ. Հակոբյանը ոչ ավել, ոչ պակաս ինձ ասում է՝ «Ուզում ես վարչապետ կամ նախագահ էղի, հետդ հլը կռիվ չեմ անում, կռիվ անեմ ավելի վատ կլնի քո համար…»:
Պարոն Օսիպյան, ես ձեր ախշատակազմի ղեկավարին փոխանցում եմ, որ հույժ գաղտնի օպերատիվ տեղեկություն ունեմ փոխանցելու, նա ինձ ուղարկում է Ձեր տեղակալի մոտ հերթագրվելու:
Շնորհակալ եմ, պարոն Ոստիկանապետ, ես այլեւս ոչ մի տեղ էլ չեմ հերթագրվի, քանի որ խորը հիասթափություն եմ ապրում, ու հավանաբար, ես էլ կլինեմ հերթական հայը, ով բռնում է գաղթի ճանապարհը: Իսկ Ձեզ խորհուրդ կտամ՝ ազատվել Գասպարյան Վովայի կադրերից՝ նրանք Ձեզ կխժռեն…