Մինչ Արամ Մանուկյանի արձանն են բացում, նրա տունը աղբամանոցի է վերածվել
Երևան քաղաքի գլխավոր պողոտայի Աբովյան, Բուզանդի, Արամի, Կողբացու փողոցների միջև ընկած տարածքում, որտեղ գտնվում է նաև Արամի փողոցի N 9 շենքը, նախատեսվում է իրականացնել «Հին Երևան» ծրագիրը: Նշենք, որ այս շենքում բնակվել է պետական, հասարակական գործիչ, Հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանը:
ՀՀ Կառավարության որոշմամբ` Երեւանի Կենտրոն վարչական շրջանի վերոնշյալ Գլխավոր պողոտայի հատվածը (ներառյալ Արամի փողոցի N 9 շենքի տարածքը) ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ: Սակայն այն հիմա վերածվել է աղբանոցի:
Աղբյուր՝ armlur.am