Մամուլ

«Օդից փողն» այլևս եթեր չի հեռարձակվի

«Օդից փողն» այլևս եթերում չէ,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Երկու օր առաջ բողոքների հերթական տարափն էր այս հաղորդման վերաբերյալ: Մարդիկ պնդում էին, որ այս հաղորդման պատճառով հեռուստադիտողները մեծ պարտքեր են կուտակում, հաղորդման ձևաչափի պատճառով ստիպված են երկար ժամանակ սպասել միացման՝ այստեղից բխող բոլոր բացասական հետևանքներով:

Նախօրեին զրուցեցի Հ2 հեռուստաալիքի սեփականատեր Սամվել Մայրապետյանի հետ: Մայրապետյանը հայտնեց, որ թեև հաղորդումը հեռարձակելիս օրենք չի խախտվում, բայց քանի որ կան շատ բողոքներ, որոշում է կայացնում հանել հաղորդումը եթերից: Գովելի քայլ՝ սեփականատիրոջ կողմից»:

Կիսվել նյութով