Ինչո՞վ են զբաղվում «Կյանքի խոսք» եկեղեցու անդամներն իրենց հավաքների ժամանակ (տեսանյութ)
Այն, որ Հայաստանում գործող աղանդավորական կազմակերպությունների միակ նպատակը պառակտումն է, հայտնի է Հայաստանի Հանրապետության գիտակից քաղաքացիներին։
Այս համատեքստում պետք է նշել նաև, որ Հայ Առաքելական եկեղեցին էլ իր հերթին չի իրականացնում այն գործառույթը, որը նա պիտի իրականացներ։ Ու փաստացի եկեղեցու ու պետության անգործության հետևանքով աղանդավորական կազմակերպությունները կարողանում են ազատ իրականացնել իրենց հակապետական գործունեությունը։
Հայաստանում կան 100-ից ավելի աղանդավորական կազմակերպություններ ու այդ կազմակերպություններն իրենց հերթին ներքաշում են մարդկանց իրենց «սև խաղերի» մեջ։ Յուրաքանչյուր կազմակերպություն իր հետ տանում է մարդկանց մի խումբ ու արդյունքում ազգի պառակտում ու «Բաժանիր, որ տիրես» բանաձևի իրականացում։
Իսկ թե իրականում ինչո՞վ են զբաղվում «Կյանքի խոսք» եկեղեցու անդամները, կարող եք մի փոքրիկ դրվագ տեսնել այս տեսանյութում: