Մամուլ

Ո՞վքեր են Հայաստանի ամենաթանկարժեք առանձնատների սեփականատերերը և որքա՞ն գույքահարկ են վճարում

Ո՞վքեր են Հայաստանի ամենաթանկարժեք առանձնատների սեփականատերերը և որքա՞ն գույքահարկ են վճարում։ Հայաստանի նախկին և ներկա պաշտոնյաների ու այլ մեծահարուստների շքեղ առանձնատների ու բնակարանների մասին հարապարակումների պակաս երբեք չի եղել։

Մենք արդեն մեկ առ մեկ գիտենք, թե հատկապես մայրաքաղաքում գտնվող որ շքեղ առանձնատունը կամ օբյեկտը ում է պատկանում, եթե անգամ այն իր անունով չի գրանցված: Մենք երբեմն ուսումնասիրում ենք այն միջոցները, որոնցով կառուցվել են այդ տները և փորձում հասկանալ, արդյոք օրինական էին դրանք և արդյոք կողմնակի եկամուտներ չեն այդ պատերի ներսում թաքնված:

Բայց այս անգամ փորձենք հասկանալ, թե նման խոշոր առանձնատան համար պետությանը որքա՞ն գումար, տվյալ դեպքում գույքահարկ են վճարում սեփականատերերը: Եվ արդյոք նրանք պետության հաշվին խնայողություն չեն անում։

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացած տեղեկությունների համաձայն Երևանի ամենաբարձր կադաստրային արժեք ունեցող առանձնատների տասնյակը գլխավորում է նախկին պատգամավոր Գագիկ Աբրահամյանի՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբոր առանձնատունը, որի կադաստրային արժեքը 428 մլն դրամ է կամ մոտ 880 հազար դոլար: Գ․Աբրահամյանն այդ տան համար վճարում է տարեկան ընդամենը 4 մլն դրամ գույքահարկ:

Երկրորդ ամենաթանկ տունը պատկանում է Նունե Նիկոլյանին, նա Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կինն է: Առանձնատունն արժե 398 մլն դրամ կամ մոտ 820 հազար դոլար: Տարեկան գույքահարկը կազմում է 3 մլն 714 հազար դրամ:

Այս տարածքում հաջորդ ամենաբարձր կադաստրային արժեք ունեցող դղյակը գրանցված է Զարինե Դանիելյանի անունով, այն արժե 338,5 մլն դրամ, տարեկան գույքահարկի չափը ընդամենը 3 մլն 112 հազար դրամ: Զ․Դանիելյանը Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ և «Գազպրոմ-Արմենիա» ընկերության նախկին տնօրեն Վարդան Հարությունյանի կինն է:

Երևանի ամենաթանկ տներից մեկը, որն իրականում բազմաբնակարան շենք է, պատկանում է Աժ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին և նրա եղբայրներին։ Այն գտնվում է Զավարյան փողոցում, ունի 333 մլն դրամ կադաստրային արժեք և տարեկան գույքահարկը կազմում է 3 մլն դրամ:

Երևանի ամենթանկ տների տասնյակում է նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի եղբոր՝ Վլադիմիր Կարապետյանի անունով գրանցված առանձնատունը 330 մլն դրամ կադաստրային արժեքով և 3 մլն դրամ գույքահարկով:

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Ազգային ժողովի շենքի նմանությամբ կառուցված տունը, թվում է, այս ցանկում ամենաշքեղն է, բայց պարզվում է 8-րդ հորիզոնականում է՝ 310 մլն դրամ արժեքով և 2,8 մլն դրամ գույքահարկով:

Երևանից դուրս ամենաթանկ դղյակը, որը նաև Հայաստանի ամենաթանկ առանձնատունն է, պատկանում է Գագիկ Ծառուկյանին: Կադաստրային արժեքը 534 մլն դրամ է, գույքահարկը՝ 5 մլն դրամ: Մայրաքաղաքից դուրս երկրորդ ամենաթանկ տունը 181 մլն դրամ կադաստրային արժեքով, նույնպես Ծառուկյաններին է պատկանում՝ գտնվում է հարևանությամբ և գրանցված է Գագիկ Ծառուկյանի կնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի անունով:

Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել նյութով