Հայրս ինձ ասաց․ «Տղա՛ս, ինչ որ կտեսնես՝ համարի, որ դու ոչինչ չես տեսել»․ Արմեն Դավթյան
Ժողովրդական երգերի անզուգական կատարող Արմեն Դավթյանը «Հայրական օջախ» երգը հնչեցնում է այնպես, որ յուրաքանչյուր ծնող հոգեպարար զգացողություններ է ապրում: Վերոհիշյալ երգի խոսքերն ու երաժշտությունը գրել է Սասուն Պասկևիչյանը, նվագակցել է Ազգային նվագարանների պետական նվագախումբ՝ դիրիժոր Նորայր Դավթյանի ղեկավարությամբ:
Այս օրերին երգիչը հրավերներով մեկնել է ԱՄՆ, որտեղ էլ պատեհ բոլոր առիթներով ամերիկաբնակ հայությանը սիրով մատուցում է մաքրամաքուր ազգայինն ու ժողովրդականը։
-«Հայրական օջախ» երգի տեսահոլովակը ինչպե՞ս ստեղծվեց․
-Երկու տարի առաջ, երբ Պարոն Պասկևիչյանը երգը վստահեց ինձ, ու կարծում եմ ինձ մոտ ստացվեծ երգը և վորոշեցի նկարահանել տեսահոլովակ։
-Այն սերը, որ զգում եք Ձեր հայրիկի հանդեպ, արտացոլվե՞լ է այդ երգում․
Իմ սերը այնքան մեծ է հայրիկիս նկատմամբ, որ առանց դրա հաստատ չեր ստացվի երգը։
-Ո՞ր խորհուրդը կհիշեք, որ լսել եք Ձեր հայրիկից․
-Կյանքում չեմ մոռանա մի խորոհուրդ։ Երբ մեկնում էի ծառայության, հայրս մի բան ասաց․ «Տղա՛ս, ինչ որ կտեսնես՝ համարի, որ դու ոչինչ չես տեսել»։
-Հիմա Դուք գտնվում եք ԱՄՆ-ում․ ի՞նչ ազատանքով եք զբաղված,
-ԱՄՆ եմ եկել իմ ավագ ընկերներիցս մեկի աղջկա հարսանիքին, ու որոշեցի մի քիչ մնալ, ամառային հանգիստը վայելել։
-Երկրպագուները ի՞նչ նոր նախագծեր, կամ երգերի սպասեն Ձեր կողմից․
-Այս պահին արդեն պատրաստ է մեկ գեղեցիկ տեսահոլովակ։ Եվս մեկ գեղեցիկ երգի գործիքավորումն էլ այս պահին կատարվում է։
-Մենահամերգ Երևանում հնարավո՞ր է․
-Մենահամերգ սպասվում է ոչ միայն Երևանում, հնարավոր է ՀՀ. մի շարք մարզերում։