Ժամանց

Հուլիսի 7-ի աստղագուշակը․ Ինչ հունով կընթանա վաղվա օրը

Խոյ – Հուլիսի 7-ը խոյերի համար լավագույն հնարավորությունն է  կյանքում նոր էջ բացելու, նոր պլաններ մշակելու համար։ Աստղերը հուշում են, որ այս օրը հաջող և խոստումնալից է նախաձեռնություններում։ Պետք է ճիշտ օգտագործել հնարավորությունը և սկսել փոփոխվել․հնարավոր է վաղուց ցանկացել եք նոր պրոեկտ սկսել կամ իմիջային փոփոխություն անել, թողնել ծխելը, հաճախել ֆիթնեսի կամ փնտրել նոր աշխատանք։

Դե՛, փոփոխությունների ժամանակն է, գործի անցեք։

Ցուլ – Հոյակապ օր է ցուլերի համար, բոլոր գործերը հեշտ և սահուն կընթանան։ Դուք հարմոնիայի մեջ կլինեք աշխարհի և ինքներդ Ձեզ հետ, դա կհեշտացնի աշխատանքը և շփումը մարդկանց հետ։ Օրը լինելու է ոչ միայն հաճելի, այլև օգտակար։ Դուք լեցուն եք լինելու էներգիայով և ստեղծագործական ներուժով։

Երկվորյակներ – Երկվորյակներին խորհուրդ է տրվում զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում, հավանականությունը մեծ է դրանք վատնելու կամ կորցնելու։ Դա կարող ե կապված լինել անուշադրության կամ բիզնեսում գործընկերներին չափից շատ վստահելու արդյունքում։

Խեցգետին – Խեցգետինների համար ճակատագիրը անակնկալներ է պատրաստել։ Դրանք հիմնականում կապված կլինեն բիզնելի և գումարային հարցերի հետ։ Խեցգետինները ստանում են այն, ինչին իրենք իրոք արժանի են։ Հնարավոր է ստանաք նոր եկամուտներ կամ ստանաք պատասխանը, թե, որն է Ձեր ուղին։

Առյուծ – Առյուծներին աստղերը խորհուրդ չեն տալիս կենտրոնանալ ներքին ապրումների վրա: Այսօր ձեր մտատրամադրությունը կձևավորի մտքերի ընթացքը, զգացմունքները և ինքնազգացողությունը, այլ ոչ հակառակը: Բուժիչ էֆեկտ կունենան դրական, ոգևորիչ, ռոմանտիկ մտապատկերները: Տագնապ առաջացնող հարցերին արժե ավելի լայն նայել. կոնտեքստի փոփոխությունը կօգնի ազատվել ներքին հոգեբանական ճնշումից: Ավելի լավ է խուսափել ընկճող մթնոլորտից:

Կույս – Կույսերի համար կոնֆլիկտային օր է լինելու։ Դուք դժվարությամբ կշփվեք ընկերների հետ, գուցե նրանք էլ յուղ լցնեն կրակին և կոնֆլիկտը ավելի մեծանա։ Պատրաստ եղեք սուր պահերի։ Եթե չեք ուզում ողջ օրն անցկացնել պարզաբանումներ անելով, լավ կլինի ավելի զգոն լինեք և դիվանագիտորեն դուրս գաք իրավիճակից։

Կշեռք – Շրջապատում բոլորը կհիանան Ձեր աշխատանքային էներգիայով և մոտիվացիայով։ Հիանալի օր է աշխատանքային ակտիվության և նոր ծրագրեր իրականացնելու համար։ Սիրո և ֆլիրտի համար ևս նպաստավոր է օրը։ Այստեղ Ձեզ կօգնի հաստատակամությունը և հաղթելու ձգտումը։

Կարիճ – Եթե չունեք հատուկ անելիքներ, միևնույն է ձեռքներդ ծալած չեք նստի, Դուք Ձեր առաջ կդնեք խնդիրներ և կսկսեք լուծել դրանք։ Դուք լեցուն կլինեք էներգիայով և համառությամբ:

Աղեղնավոր – Շփումներով լի օր է լինելու։ Աղեղնավորները մագնիսի նման կձգեն մարդկանց, ովքեր կսատարեն իրենց և կհամաձայնեն նրա գաղափարներին։ Համոզելու շնորքը աղեղնավորների գլխավոր զենքը կլինի։

Այծեղջուր – Ձեզ ամբողջությամբ նվիրեք ընթացիկ գործերին, դա Ձեզ մոտ ամենալավն է ստացվում։ Գլոբալ և պատասխանատու գործերից փորձեք խուսափել, այսօր դրանք Ձեզ համար չեն։

Ջրհոս – Ակտիվ, էմոցիոնալ, ստեղծագործական օր է։ Օրը ամբողջությամբ նվիրեք Ձեր հետաքրքրություններին։ Ձեզ հետաքրքիր է շրջապատում ամեն ինչ, Դուք էներգիա եք ստանում մարդկանց հետ շփվելիս։

Ձկներ – Դուք կհասցնեք փայլել բոլոր ոլորտներում։ Ձեզ սպասվում է հաջողություն և աճ։ Հրաշալի օր է գնումներ կատարելու համար։ Իրականացրեք վաղուց գծագրված պլանները, մի փոքր համարցակությունը կօգնի Ձեզ մեծ հաջողություններ գրանցել։

Կիսվել էջում