Մենք երբեք միմյանց հանդեպ ջերմ զգացմունքներ չենք տածել. Ինձ կեղծավորություն պետք չէ
Երգչուհի Եվա Ռիվասն Ինստագրամի իր էջում գրառում է կատարել, որտեղ ցավակցական խոսք է հղել Էմմիին և Հայաստանի երաժշտական աշխարհին՝ խոսելով իր և Նադեժդա Սարգսյանի տարաձայնությունների, ոչ մտերիմ լինելու, ընկերություն չանելու մասին:
«Ցանկանում եմ ցավակցություններս հայտնել Էմմիին, բոլոր հարազատներին և Հայաստանի երաժշտական աշխարհին՝ այն մարդու կորստի համար, ով մեծ ներդրում ունի շատերի կյանքում:
Մենք երբեք ընկերություն չենք արել և միմյանց հանդեպ ջերմ զգացմունքներ չենք տածել, շփվել ենք միայն հեռակա կարգով, սակայն, մեր միջև կապ եղել է: Ես հասցրել եմ հասկանալ, թե որքան ուժեղ էր այդ կինն ու ինչպիսի կամքի ուժ ուներ նա: Չեմ ցանկանում մեծ գրառում կատարել՝ խոսելով, անցյալում մեր միջև եղած տարաձայնությունների մասին: Իմ խոսքերը բացարձակ անկեղծ են, ինձ կեղծավորություն պետք չէ:
Ես ավելի վատ հիվանդություն չգիտեմ, քան ծնողի կորուստն է, այդ պատճառով Էմմիին համբերություն եմ մաղթում, որպեսզի հաղթահարի այս ամենը: Նադեժդա Սարգսյան անունը ընդմիշտ կմնա Հայաստանի երաժշտության պատմության մեջ և իհարկե, շատ մարդկանց հիշողություններում: Հավերժ հիշատակ»: