Շոու-բիզնես

Մենք երբեք միմյանց հանդեպ ջերմ զգացմունքներ չենք տածել. Ինձ կեղծավորություն պետք չէ

Երգչուհի Եվա Ռիվասն Ինստագրամի իր էջում գրառում է կատարել, որտեղ ցավակցական խոսք է հղել Էմմիին և Հայաստանի երաժշտական աշխարհին՝ խոսելով իր և Նադեժդա Սարգսյանի տարաձայնությունների, ոչ մտերիմ լինելու, ընկերություն չանելու մասին:

«Ցանկանում եմ ցավակցություններս հայտնել Էմմիին, բոլոր հարազատներին և Հայաստանի երաժշտական աշխարհին՝ այն մարդու կորստի համար, ով մեծ ներդրում ունի շատերի կյանքում:

Մենք երբեք ընկերություն չենք արել և միմյանց հանդեպ ջերմ զգացմունքներ չենք տածել, շփվել ենք միայն հեռակա կարգով, սակայն, մեր միջև կապ եղել է: Ես հասցրել եմ հասկանալ, թե որքան ուժեղ էր այդ կինն ու ինչպիսի կամքի ուժ ուներ նա: Չեմ ցանկանում մեծ գրառում կատարել՝ խոսելով, անցյալում մեր միջև եղած տարաձայնությունների մասին: Իմ խոսքերը բացարձակ անկեղծ են, ինձ կեղծավորություն պետք չէ:

Ես ավելի վատ հիվանդություն չգիտեմ, քան ծնողի կորուստն է, այդ պատճառով Էմմիին համբերություն եմ մաղթում, որպեսզի հաղթահարի այս ամենը: Նադեժդա Սարգսյան անունը ընդմիշտ կմնա Հայաստանի երաժշտության պատմության մեջ և իհարկե, շատ մարդկանց հիշողություններում: Հավերժ հիշատակ»:

Я хочу выразить свои искренние соболезнования Эмми, всем близким и музыкальному миру Армении в связи с уходом из жизни человека, который сделал огромный вклад в жизни многих людей. Мы никогда не дружили и не испытывали друг к другу тёплых чувств, общались только заочно, но связь у нас была, я успела понять, насколько сильной и волевой была эта женщина. Даже в той ситуации, которая была между нами, я успела у неё кое-чему поучиться. __________ Я не хочу колких статей о прошлых неурядицах между нами. Мои слова абсолютно искренни и мне не нужен хайп. __________ Я знаю, что нет ничего страшнее болезни и потери родителя, поэтому я желаю Эмми терпения все это пережить. __________ Имя Надежды Саркисян навсегда останется в истории музыки Армении и в памяти огромного количества людей. Вечная память.

A post shared by 🇷🇺Eva Rivas👸🏻Prof.Singer🇦🇲 (@_eva_ze_rivas_) on

Կիսվել նյութով