ԱշխարհՄամուլ

Հայ-վրացական սահման․ Վրաստան մուտք գործելու նոր կանոններ հայ վարորդների համար. ի՞նչն է փոխվել

Armenisputnik.am-ը գրում է․ Ավտոմեքենայով ճանապարհորդությունների սիրահարները պետք է ուշադիր լինեն` ուժի մեջ են մտել Հայաստանից Վրաստան մուտք գործելու նոր կանոններ։

Հայաստանի քաղաքացիները, որոնք մտադիր են Վրաստան մեկնել իրենց չպատկանող ավտոմեքենաներով, պետք է անպայման ունենան մեքենայի սեփականատիրոջ լիազորագիրը։ Այդ տեղեկատվությունը Sputnik Արմենիայի թղթակցին հաստատեցին Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվական-վերլուծական բաժնից

Սոցիալական ցանցերում արդեն մի քանի օր բուռն բանավեճեր են ընթանում վարորդների շարքերում։ Ոմանք ասում են, որ իրենց թողել են առանց լիազորագրի, մյուսները նշում են, որ իրենցից փաստաթուղթ են պահանջել։ «Նրանք պետք է լիազորագիր ունենան, որում գրված է, որ մեքենայի տերը վարորդին վստահում է իր ավտոմեքենան։ Փաստաթուղթը պետք է նոտարի կողմից հաստատված լինի», – հաղորդեցին բաժնից։

Պարզվեց, որ Վրաստանում ուրիշի ավտոմեքենան առանց համապատասխան լիազորագրի վարելն օրենքի խախտում է, ուստի հունիսի 1-ից Վրաստանը արգելք է սահմանել ուրիշի մեքենան առանց համապատասխան փաստաթղթի վարելու վրա ոչ միայն իր քաղաքացիների, այլ նաև օտարերկրացիների համար։ Վարորդների խնդրանքով․ կվերադարձնի՞ արդյոք Փաշինյանը աջ ղեկը Հայաստան

Վրաստանի քաղաքացիների համար ուրիշի ավտոմեքենայով վրաց-հայկական սահմանը հատելիս լիազորագրի առկայությունը պարտադիր է արդեն մի քանի տարի։ Հայ մաքսայիններն արդեն երկար տարիներ պահանջում են ներկայացնել փաստաթուղթը։

Վրաստանի քաղաքացիները համապատասխան լիազորագիր ստանում են արդարադատության նախարարությունում, դրա արժեքը 12 լարի է (մոտ 5 դոլար)։ Առայժմ հասկանալի չէ, թե որքան արժե լիազորագիրը Հայաստանում։ Հայտնի է, որ այն պետք է գրված լինի անգլերենով և կարելի է ձեռք բերել նոտարի գրասենյակում։Հայաստանի քաղաքացիների ավտոմեքենաների համար ապահովագրության արժեքը շարունակում է անփոփոխ մնալ։

Հիշեցնենք, որ «Օտար պետությունում գրանցված, Վրաստանում երթևեկող ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրենքն ուժի մեջ է մտել մարտի 1-ից։ Վարորդներն ապահովագրություն են ձեռք բերում կամ Հայաստանի ապահովագրական ընկերություններում կամ «Բագրատաշեն-Սադախլո» հսկիչ անցակետում։ Ապահովագրական փաթեթի արժեքը կապված է տրանսպորտային միջոցից և ապահովագրման ժամանակահատվածից։

Ապահովագրությունը փակում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ նյութական վնասը` հասցված ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ։ Վրացական սահմանին մինչև 3,5 տոննա քաշով մարդատար ավտոմեքենաները՝ անկախ շարժիչի ծավալից, պետք է Վրաստանում 15 օր գտնվելու համար վճարեն 30 լարի (5700 դրամ), 30 օրվա համար պետք է վճարել 50 լարի (մոտ 9500 դրամ), տարեկան ապահովագրության համար` 295 լարի (մոտ 56 հազար դրամ)։

Աղբյուր՝ armenisputnik.am

Կիսվել