Մամուլ

«Եթե սպարապետն ու Կարեն Սերոբիչը կենդանի լինեին, մենք Իսրայելի պես պետություն էինք դառնալու». Սասուն Միքայելյան

«Եթե սպարապետն ու Կարեն Սերոբիչը կենդանի լինեին, մենք Իսրայելի պես պետություն էինք դառնալու». – Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Սասուն Միքայելյանը:

«Ես միշտ ասել եմ՝ եթե սպարապետն ու Կարեն Սերոբիչը կենդանի լինեին, մենք Իսրայելի պես պետություն էինք դառնալու»:

Հարցին, որ Գագիկ Ծառուկյանն էլ այսօր խոստանում է մեր երկիրը Դուբայ դարձնել, դա ինչքանո՞վ է հնարավոր՝ Սասուն Միքայելյանը պատասխանեց.

«Ես Իսրայելին եմ նմանեցնում, որովհետեւ մեր տարածաշրջանում մենք նման ենք Իսրայելին՝ թե՛ մեր աշխարհագրական դիրքով, թե՛ մեզ շրջապատող մեր դարավոր  թշնամիներով: Մենք Իսրայելի պես հզոր պետություն կունենայինք մեր տարածաշրջանում»:

Կիսվել