Ժամանց

Ի՞նչ նվիրել կանանց մարտի 8-ի կապակցությամբ. 10 ամենահաճելի նվերները

Ի՞նչ նվիրել կանանց մարտի 8-ի կապակցությամբ. 10 ամենահաճելի նվերները

Մարտի 8-ը միջազգային տոն է և այն բոլոր երկրներում նշում են: Տղամարդիկ ջանք չեն խնայում, իրենց սիրելիներին, մայրերի ու քույրերին օրիգինալ նվերներ պատրաստելու համար:

Բայց ամեն տարի կանգնում են փաստի առջև, թե այս անգամ ինչ կարելի է նվիել: Ձեզ ենք ներկայացնում նվերների շարք, որոնք դուր կգան գրեթե բոլոր կանանց և աղջիկներին:

1. Օծանելիք.

Անվիճելի է այն փաստը, որ կանանց համար  օծանելիքը եղել է և կմնա ամենահաճելի և սպասված նվերը: Այն ամեն անգամ օգտագործելիս, կարդնացնի գեղեցիկ հիշողություններ սիրելիի մասին և կապահովի վառ տրամադրություն: Պարզապես օծանելիք ընտրելիս, պետք է լավ իմանալ նրա նախընտրած բույրն ու ճաշակը, ում պատրաստվում եք նվիրել, ուստի պետք չէ օծանելիք նվիրել նրան, ում դեռ այդքան էլ լավ չեք ճանաչում:

2. Գեղեցկությունը, դա առողջ մաշկն է.

Յուրաքանչյուր մաշկ՝ ցանկացած տարիքի, երանգի, որակի, պահանջում է խնամք: Կարծում եմ, տղամարդկանց համար առավել հաճելի է, տեսնել իրնեց սիրելիին նուրբ, փափուկ, շնչող և հարթ մաշկով: Այնպես որ, ողջունելի նվերների շարքում հայտնվում են նաև կոսմետիկ քսուկները (սնուցող, խոնավեցնող, արևապաշտպան և այլն):

3. Ուղևորություն, երկու հոգու համար.

Հիանալի նվեր է,  կնոջն ընձեռել հնարավորություն, կտրվելու առօրյա հոգսերից և վայելելու աշխարհի բարիքներն ու գեղեցկությունը, թեկուզ մեկ շաբաթով: Դա անմոռանալի նվեր կլինի, հատկապես, երբ այդ հանգիստն անցկացնելու է իր սիրելիի հետ միասին: Քանի որ, Մարտ ամիսը ծանրաբեռնված չէ տուրիստական ուղևորություններով, ուստի գները բավականկին մատչելի են:

4. Հոգևոր հանգստություն.

Որևէ թատրոնի, օպերայի, բալետի կամ համրեգի տոմս նվիրելը, հանտկապես հաճելի կլինի տարեց կանանց համար: Քանի որ, ամբողջ օրը տան հոգսերի մեջ, նրանք նույնիսկ ժամանակ չեն ունենում մտածելու իրենց ներքին հագստության մասին: Մայրերի համար ավելի հաճելի նվեր, քան մի քանի ժամով կտրվել սպասավորի կարգավիճակից, հաստատ չի լինի:

5. Ժամանակակից իրեր.

Գրեթե ցանկացած ժամանակակից կին ցանկանում է նվեր ստանալ գերժամանակակից տեխնիկա: Էլեկտրոնային սարքերը բավականաչափ հեշտացնում են այսօրվա գործերը: Իսկ սմարթֆոն, պլանշետ, հեռախոս և այլ գերժամանակակից նվերներըը, անսահման ուրախություն կպարգևեն, հատկապես երիտասարդ աղջիկներին:

6. Ինտելեկտուալ ժամաց.

Այժմ հայաստանում բավականին ակտուալ է, կազմակերպել ընթրիք՝ ինտելեկտուալ խաղերի ուղեկցությամբ: Կարելի է ձեր սիրելիին նվիրել այդ զվարճալի ժամանցը, եթե իհարկե նա դա կհասկանա և կգնահատի:

7. Զարդերն ավելի պերճախոս են, քան խոսքերը.

Բոլոր ժամանակների ամենաընդունելի նվերը զարդն է, լինի դա ազնիվ մետաղից, թե ոչ: Նվիրեք ձեր գեղեցկուհուն իր ճաշակին և կենդանակերպի նշանին համապատասխանող քարերով զարդեր, արդյունքում դուք նրա տեսքին կավելացնեք անսահամն հմայք:

8. Ռոմանտիկա…

Ի՞նչ անել, եթե գումարը այդքան էլ չի բավարարում ձեր նախընտրած նվերը գնելու համար. սա հարց է, հատկապես պատանիների շրջանում, ովքեր դեռ ֆինանսապես անկախ չեն ծնողներից: Կարելի է մի փոքրիկ և գեղեցիկ ծաղկեփունջ նվիրել, հետաքրքիր տողերով: Կամ, օրինակ՝ փուչիկներով զարդարել սիրած աղջկա տան դիմացի ծառը, նույնպես մի գեղեցիկ գրությամբ:

9. Էքստրիմ, որը երբեք չի մոռացվի.

Կարող եք ձեր սիրելիին հրավիրել միասին ժամանակ անցկացնելու ձիարշավարանում, խաղալու տարբեր թիմային խաղեր, դահուկ վարելու, կամ պարզապես սահելու: Եթե ունեք հնարավաորություն, Ծաղկաձորը հիանալի տարբերակ է:

10. Տգեղ կանայք չեն լինում.

Չկան տգեղ կանայք, կան պարզապես չֆինանսավորված կանայք: Մարտի 8-ը իսկական առիթ է շտկելու այդ սխալը: Նվիրեք ձեր կանաց սպա-կենտրոն այցելելու հնարավորություն: Վատ չի լինի նաև հնարավորություն տալ մարզասրահ այցելելու:

Կիսվել էջում