Նարեն դարձավ Մանկական Եվրատեսիլ 2026-ի հաղթող
Մալթայում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթը, որում հաղթող ճանաչվեց Հայաստանի ներկայացուցիչ Նարեն՝ Boo երգով։
Ժյուրիի քվեարկությամբ Հայաստանը 12-ական միավոր ստացավ Կիպրոսից, Ալբանիայից, 10-ական միավոր՝ Նիդեռլանդներից, Սան Մարինոյից, 3 միավոր՝ Պորտուգալիայից, 8-ական միավոր՝ Ֆրանսիայից, Մալթայից, Ուկրաինայից, 6-ական միավոր՝ Լեհաստանից, Իտալիայից, Իսպանիայից, 7 միավոր՝ Հյուսիսային Մակեդոնիայից, 2 միավոր՝ Իռլանդիայից, 5 միավոր՝ Վրաստանից:
Նարեն ժյուրիի քվեարկության արդյունքում վաստակեց 103 միավոր:
Հեռուստադիտողների քվեարկության արդյունքում Հայաստանը վաստակեց 99 միավոր:
Հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի մասնակիցը վաստակեց 202 միավոր:
Հայաստանն իր 12 միավորը տվեց Կիպրոսին։
Նարեի BOO! երգի հեղինակներն են Լիլիթ Նավասարդյանն ու Գրիգոր Կյոկչյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արթուն Մանուկյանն է։
Նշենք, որ Նարեն էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրն է։


