ՄամուլՏեսանյութ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Երեւան- Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները։ Նրանք 7, 10 և 13 տարեկան են ու «Աշտարակ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Ըստ Առողջապահության նախարարության, տուժել է 5 երեխա, նրանցից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է։

Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։​

https://www.youtube.com/watch?v=P0i9p18md4w
Կիսվեք ձեր էջում