Շոու-բիզնես

«Իմ Թաթուլ»․ Թաթուլ Պետրոսյանի քույրը հրապարակել է նրա մանկության լուսանկարը

Ռուսաստանի Կեմերովո քաղաքում բնակվող հայտնի բլոգեր Միլենա Պետրոսյանի ընտանիքում տեղի ունեցած ողբերգությունը շարունակում է քննարկվել համացանցում։

Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ բլոգերի 27-ամյա ամուսինը՝ Թաթուլ Պետրոսյանը, մահացել է Կեմերովոյում՝ «Կրասնոյե օզերո» կանգառի մոտ։

Նրա մահվան հանգամանքները շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում։

Դեպքից հետո Թաթուլի քույրը՝ Նարինե Պետրոսյանը, հրապարակային հայտարարություններով հանդես է եկել՝ մեղադրանքներ հնչեցնելով եղբոր կնոջ՝ Միլենայի հասցեին։

Նա պնդել է, որ ընտանիքում առկա խնդիրների և տեղի ունեցածի վերաբերյալ դեռ շատ բան ունի պատմելու։

Միլենան իր հերթին կոչ է արել չշտապել եզրակացություններ անել՝ նշելով, որ հանրությունը լսել է միայն կողմերից մեկի տեսակետը։

Թաթուլի քույրը հրապարակել է եղբոր մանկության լուսանկարը՝ կից գրելով՝ «Իմ Թաթուլ»։

tatul petrosyan 2
Կիսվեք ձեր էջում