Uncategorized

«Գուստավ» ռեստորանի մենեջերը հեռացել է ՀՀ-ից․ նա հետախուզման մեջ է

«Գուստավ» ռեստորանի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում, հետախուզվում է։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Կառույցից գրություն են հասցեագրել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը՝ անձի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ «Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում։ Տեսախցիկը նկատել էր կին այցելուներից մեկը՝ անձեռոցիկ փնտրելիս, երբ լվացարանի ներքեւի բաց դարակում նկատել էր հեռախոս։

Երբ կինը հայտնաբերել է հեռախոսը և առերեսել մենեջերին, վերջինս հաստատել է, որ հեռախոսն իրենն է։ Ռեստորանը իր ավելի վաղ հրապարակային արձագանքում նշել է, որ մենեջերն աշխատանքից ազատվել է։ Նշենք, որ «Գուստավ» ռեստորանի մենեջերը 47-ամյա լիբանանահայ Քրիստոֆեր Վարդանյանն է։

Կիսվեք ձեր էջում